Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դալայ Լամա. «Պուտինը փորձում է կառուցել նոր բեռլինյան պատ, սակայն, միևնույն ժամանակ, վնասում է իր երկրին»

Դալայ Լամա. «Պուտինը փորձում է կառուցել նոր բեռլինյան պատ, սակայն, միևնույն ժամանակ, վնասում է իր երկրին»
08.09.2014 | 14:59

Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդ Դալայ Լաման քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նրա կարծիքով՝ չափազանց երկար է իշխանության մեջ։ «Պարոն Պուտինը նախ նախագահ էր, հետո վարչապետ, հետո նորից նախագահ։ Դա շատ է»,- ասել է Դալայ Լաման գերմանական Die Welt պարբերականի հետ ունեցած հարցազրույցում: «Դա վկայում է, որ նա եսակենտրոն է՝ ես, ես, ես»,- ասել է հոգևոր առաջնորդը՝ ընդգծելով, որ հենց եսակենտրոնությունն է ռուսական խնդիրների հիմքը։ Դալայ Լաման նշել է, որ, ի տարբերություն Չինաստանի՝ Ռուսաստանը և նրա նախագահ Պուտինն այժմ չեն ձգտում դառնալ աշխարհաքաղաքական համակարգի մաս և երկար ժամանակահատվածի համար ընդունել խաղի միջազգային կանոնները։ «Պուտինը, կարծես, փորձում է կառուցել նոր բեռլինյան պատ, սակայն, միևնույն ժամանակ, վնասում է իր երկրին»,-եզրափակել է Դալայ Լաման։

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ